Աշխարհի «ամենատխուր» բևեռային արջը ցուցադրության է հանվել Չինաստանի առևտրի կենտրոններից մեկում

12:17 • 20.07.16

Պիցցա մականունով բևեռային արջը, ում դեմքի արտահայտության պատճառով համարում են աշխարհում ամենատխուրն իր տեսակի մեջ, ցուցադրվում է չինական Գուանչժու քաղաքի Grandview առևտրի կենտրոնի օվկիանոսային թեմատիկ այգում:

 

Ինչպես նշում է The Guardian-ը,  արդեն 285.000-ից ավելի մարդ ստորագրել է խնդրագրի տակ` պահանջելով փակել վերոհիշյալ այգին ու հանգիստ թողնել սպիտակ արջին:

 

Բրիտանական աղբյուրը մանրամասնում է, որ ընթացիկ տարվա հունվարին բացված այգին բազմիցս քննադատվել է կենդանիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների կողմից:

 

Բնապահպանների պնդմամբ, Պիցցան իրեն շատ վատ է զգում նման պայմաններում, մինչդեռ այգում ղեկավարությունն ասում է հակառակը:

Աշխարհի «ամենատխուր» բևեռային արջը ցուցադրության է հանվել Չինաստանի առևտրի կենտրոններից մեկում