Կոպենհագենում մեկնարկել է Սանտա Կլաուսների ամենամյա հավաքը (տեսանյութ)

16:36 • 21.07.16

Թեև Սուրբ Ծննդյան տոնին դեռևս կա 5 ամիս, այնուհանդերձ` աշխարհի տարբեր անկյուններում բնակվող Սանտա Կլաուսները հավաքվել են Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում, որտեղ ընթանում է  Սանտա Կլաուսների համաշխարհային համաժողովը:

 

Ինչպես նշում է Reuters գործակալությունը,  այս տարի ուշագրավ միջոցառմանը մասնակցել է 140 Սանտա` աշխարհի 12 երկրից:

 

Հավաքը տևելու է 3 օր. այդ ընթացքում ճերմակ մորուքներով բարի ծերուկները քննարկելու են դեկտեմբերյան տոնական օրերի գերհագեցած գրաֆիկը:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ Սանտա Կլաուսների համաշխարհային համաժողովը Կոպենհագենում անցկացվում է 1957թ. ի վեր:

 

 

 

Կոպենհագենում մեկնարկել է Սանտա Կլաուսների ամենամյա հավաքը (տեսանյութ)