Ֆլորենցիայում տեղադրվել է «Սև Դավթի» արձանը (լուսանկարներ)

15:43 • 21.07.16

Իտալական Ֆլորենցիա քաղաքում տեղադրվել է Վերածննդի շրջանի ամենահայտնի գլուխգործոցներից մեկի` Միքելանջելոյի Դավթի արձանի սև տարբերակը:

 

Ինչպես նշում է italia-ru.com-ը, հայտնի արձանի կրկնօրինակը, որը ստացել է «Սև Դավիթ» անվանումը,  տեղադրվել է Հանրապետության հրապարակում` ի նշան հուլիսի 14-ին Նիցցայում տեղի ունեցած արյունալի ահաբեկչության զոհերի հիշատակի:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ արձանը, ինչպես և օրիգինալ Դավիթը, պատրաստված է կարարյան մարմարից: