Էլթոն Ջոնը միլիոնավոր դոլարներ է ուղղել Աֆրիկայի ԼԳԲՏ համայնքին օգնելու համար

15:13 • 21.07.16

Աշխարհի ամենահայտնի միասեռականներից մեկը` բրիտանացի երգիչ, երգահան Էնթոն Ջոնը, մոտ 10 մլն դոլարի ֆինանսավորում  է տրամադրել ի աջակցություն  Աֆրիկայում ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների:

 

Ինչպես նշում է The Guardian-ը, վերոհիշյալ գումարն ուղղվելու է հատկապես այն աֆրիկյան պետությունների բնակիչներին, ովքեր իրենց կողմնորոշման պատճառով ենթարկվում են բռնությունների ու խտրական վերաբերմունքի:

 

«Ես գիտեմ, որ Աֆրիկայում կան մի շարք պետություններ, որոնց ղեկավարներն ականջ չեն դնի, եթե նույնիսկ ինձ պես հայտնի մարդը դիմի և կոչ անի ԼԳԲՏ  ներկայացուցների հանդեպ խնտրական վերաբերմունք չդրսևորել: Ուստի` ես նախընտրում եմ գործով օգնել խոցելի խավին: Վստահ եմ, որ 50 տարի անց այնտեղ իրավիճակն այլ է լինելու»,-ասել է աշխարհահռչակ բրիտանացին:

 

Էլթոն Ջոնը միլիոնավոր դոլարներ է ուղղել Աֆրիկայի ԼԳԲՏ համայնքին օգնելու համար