Ամերիկացին տան մոտ պառկած ամերիկյան կատվառյուծին շփոթել է տնային կատվի հետ
ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքի բնակիչը Craigslist կայքում հրապարակել է մի հայտարարություն, որում ասվում է, որ ինքն իր տան մուտքի մոտ գտել է լավ «կերած-խմած» կատվի: Սակայն ինչպես նշում է lenta.ru-ն, դա իրականում ոչ թե կատու, այլ գիշատիչ ամերիկյան կատվառյուծ է եղել՝ պումա:
Նշվում է, որ տղամարդու ուշագրավ հայտարարությունն ու դրան կից լուսանկարը սոցկայքերում դիտվել է ավելի քան 2 մլն անգամ:
Բացի այդ հայտարարության մեջ հեղինակը նշել է, որ չի կարող «կատվին» տանը պահել, քանի որ իր շունն անհասկանալի պատճառներով վախենում է կենդանուց:
Աղբյուրը մանրամասնում է, որ թաղամասի բնակիչները ոստիկանություն են կանչել, որը քնաբերի միջոցով վնասազերծել է գիշատչին: Նշվում է, որ ավելի ուշ պումային ազատ են արձակել:







