Լուվրի այցելուներին տարհանել են

18:00 • 21.07.16

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում գտնվող Լուվր թանգարանից այցելուների տարհանում է տեղի ունեցել, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով այցելուներից մեկի Twitter-ում արված գրառմանը։

 

Նշվում է, որ տարհանման մասին հայտարարությունը թանգարանի տասնյակ հազարավոր այցելուների մոտ խուճապ է առաջացրել։

 

Ըստ նախնական տվյալների՝ սրահներից մեկում գործել է հակահրդեհային պաշտպանության համակարգը, որի աշխատանքի ընթացքում արտազատվող նյութերը մարդկային առողջության համար վտանգ են ներկայացնում։

Լուվրի այցելուներին տարհանել են