47 տարի առաջ այս օրը մարդն առաջին անգամ ոտք դրեց լուսնի վրա
«Ապոլո-11» անձնակազմը Լուսնի ուղղությամբ է արձակվել 1969 թվականի հուլիսի 16-ին: Անձնակազմի անդամներն էին Նիլ Արմստրոնքը, Բազզ Էդվին Ալդրինը և Մայքլ Քոլլինզը:
Արմստրոնգն ու Ալդրինը Լուսնի վրա տեղադրել են Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական դրոշը, լուսանկարահանումներ են կատարել և հավաքել են Լուսնի բնահողի նմուշները: Նրանք Լուսնի վրա են մնացել ընդհանուր առմամբ մոտ 21 ժամ: Ապա միացրել են մոդուլի թռիչքի շարժիչն ու վերև բարձրանալով՝ միացել են հիմնական աստղանավին:

Լուսնի վրա է մնացել վայրէջքի սարքավորումը, որի վրա ամրացված է այսպիսի գրություն. - «Այստեղ առաջին անգամ Երկիր մոլորակի բնակիչները ոտք են դրել Լուսնի վրա: Նոր դարաղրջանի 1969 թվականի հուլիս: Մենք մարդկության անունից խաղաղությանբ ենք եկել»:

Ստորև Ձեզ ենք ներկայացնում մի քանի հետաքրքիր փաստեր Լուսնի մասին.
* Լուսինը միշտ նույն կողմով է շրջված դեպի Երկիր մոլորակը: Մենք միշտ տեսնում ենք Լուսնի նույն «դեմքը»: Լուսնի մեկ պտույտը տևում է 29 օր և 6 ժամ:
* Լուսնի մակերևույթը պատված է կրատերներով և հատկապես հարթավայրերով, որոնք ընդունված է անվանել ծովեր, չնայած, դրանցում ընդհանրապես ոչ մի կաթիլ ջուր չկա: Լուսնային կրատերները առաջացել են երկնաքարերի պատճառով: Եվ քանի որ Լուսինը չունի մթնոլորտ, դրա համար էլ նրանք չեն անհետանում: Լուսնի վրա անձրևներ և քամիներ չեն լինում, որ այդ երկնաքարերը անհետացնեն:
* Լուսնի վրա տիեզերագնացների թողած ոտնահետքերը երբեք չեն ջնջվի, քանի որ այնտեղ նույնիսկ ամենաթույլ քամի չկա:







