Նյու Յորքում սպասում են աշխարհի ամենամեծ ծաղկի բացվելուն

13:57 • 22.07.16

Նյու Յորքի Բուսաբանական այգում ցուցադրության է հանվել աշխարհի ամենամեծ ծաղիկը` Amorphophallus titanum-ը, որն այս շաբաթ պետք է բացվի`ամենուր տարածելով իր գարշահոտը:

 

Ինչպես նշում է The New York Daily News-ը, այս տեսակը շատ հազվադեպ է ծաղկում`30 տարին մեկ, ինչից հետո տարածում է նեխած ձկան ու ձվերի գարշահոտին նմանվոտ ուժեղ բույր:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ Amorphophallus titanum-ի հայրենիքը ինդոնեզական Սումատրա կղզին է: Երբեմն ծաղկի բարձրությունը կարող է հասնել 4 մ-ի:

 

Նշվում է, որ այս տեսակը վերջին անգամ ԱՄՆ-ի տարածում ծաղկել է հեռավոր 1937թ.:

Նյու Յորքում սպասում են աշխարհի ամենամեծ ծաղկի բացվելուն