Արքայազն Ջորջը ճանաչվել է ամենաոճային երեխան
Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի որդին նոր երեք տարեկան է, իսկ նա արդեն հասցրել է ազդեցություն ունենալ նորաձևության աշխարհի վրա: Ըստ Rakuten Marketing ընկերության հետազոտության՝ բրիտանացի փոքրիկ արքայազնը գրավել է բազմաթիվ ծնողների սրտերը, ողջ աշխարհով մեկ:
Անցկացված հարցման արդյունքները ցույց են տվել, որ Ջորջը նվաճել է մանկական նորաձևության իկոնայի տիտղոսը: Հարցվածների 1/3-ը նշել են, որ Քեյթի և Ուիլյամի որդին մեծ ազդեցություն ունի իրենց սեփական երեխաների հագուստի ընտրության հարցում:
Բացի այդ երիտասարդ արքայազնի հագուստների դիզայներ Ռեյչել Ռայլին նշել է, որ թագավորական ընտանիքի հիշատակման դեպքում մանկական հագուստի հավաքածուները միանգամից վաճառվում են: Երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրել են Վիկտորիա և Դեյվիդ Բեքհեմնների տղաները՝ Ռոմեոն ու Քրուզը:







