Ծննդյան 3-րդ տարեդարձի կապակցությամբ հրապարակվել են արքայազն Ջորջի նոր լուսանկարներ (լուսանկարներ)
Այսօր բրիտանական գահի փոքրիկ ժառանգ արքայազն Ջորջը, ով այս կարճ ժամանակահատվածում բնատուր հմայքի շնորհիվ հասցրել է արժանանալ թե’ շարքային բրիտանացիների, թե’ լրագրողների սիրուն, նշում է ծննդյան 3-րդ տարեդարձը:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, այս կապակցությամբ փոքրիկի ծնողները` Քեմբրիջի դուքս Ուիլյամն ու դքսուհի Քեյթ Միդլթոնը, հրապարակել են որդու մասնակցությամբ նոր լուսանկարներ:
Ընդհանուր առմամբ, հրապարկվել է 4 լուսանկար, որոնցից մեկում փոքրիկ արիստոկրատը խաղում է իրենց շան` Լուպոյի հետ:
Նշենք, որ արքայազն Ջորջը պապից` արքայազն Չարլզից, ու հորից` արքայազն Ուիլյամից, հետո բրիտանական գահի ժառանգների շարքում 3-րդն է: Նրան հաջորդում է կրտսեր քույրը` արքայադուստր Շառլոթը:











