Fox News-ի ղեկավարը սեքս-սկանդալի պատճառով հեռանում է պաշտոնից

11:41 • 22.07.16

Fox News ամերիկյան հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Ռոջեր Այլսը հեռացել է պաշտոնից: Այդ մասին ասված է 21st Century Fox ընկերության մամուլի հաղորդագրությունում, գրում է korrespondent.net-ը:

 

«21st Century Fox-ն այսօր հայտարարել է, որ Ռոջեր Այլսը՝ Fox News և Fox Business Network ալիքների նախագահ և գլխավոր տնօրենը, ինչպես նաև Fox Television Stations-ի նախագահն այս պահին լքում է իր պաշտոնը»,- ասված է հաղորդագրությունում:

 

Այլսի պարտականությունները կատարելու է Ռուպերտ Մերդոկը, ով այժմ զբաղեցնում է 21st Century Fox-ի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը:

 

Այլսը աղմկոտ սկանդալի մեջ էր հայտնվել: Հեռուստաալիքի նախկին հաղորդավար Գրետչեն Կարլսոնը նրա դեմ հայց է ներկայացրել դատարան՝ նրան մեղադրելով սեռական ոտնձգությունների մեջ: Այլսի հասցեին նմանատիպ մեղադրանքներով են պատրաստ հանդես գալ արդեն առնվազն վեց կին:

Fox News-ի ղեկավարը սեքս-սկանդալի պատճառով հեռանում է պաշտոնից