2016-ը կարող է դառնալ ամենաշոգ տարին պատմության ընթացքում
2016 թվականի առաջին կիսամյակում երկրի վրա ջերմաստիճանի նոր ռեկորդներ են սահմանվել, ինչի հետևանքով ընթացիկ տարին կարող է դառնալ ամենատաքը դիտարկումների ողջ պատմության ընթացքում: Այդ մասին հայտնել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը:
Ինչպես տեղեկացնում է korrespondent.net-ը, հաղորդվում է, որ հունիսը դարձել է 14-րդ ամիսն անընդմեջ, երբ ջերմաստիճանը ռեկորդային բարձր ցուցանիշ է գրանցել ինչպես ցամաքում, այնպես էլ օվկիանոսում:
Դա նաև 378-րդ անընդմեջ ամիսն է, երբ միջին ջերմաստիճանը երկրագնդի վրա գերազանցել է 20 աստիճանը:







