Այսօր հոթ-դոգի միջազգային օրն է
Ամեն տարի հուլիսի 23-ին ԱՄՆ-ում նշում են Հոթ-դոգի ազգային տոնը՝ նվիրված ամերիկյան ազգային կերակրատեսակին:
Ոչ ոք հաստատ չգիտի, թե ԱՄՆ-ում որտեղից է առաջացել «հոթ-դոգ» հասկացողությունը, սակայն հայտնի է, որ 1893 թվականը հայտարարվել է «հացում նրբերշիկի» մեծ տարի:
Հոթ-դոգի օրը որպես ազգային տոն պաշտոնապես որոշվել է ԱՄՆ Առևտրի պալատի կողմից 1957 թվականին: Իսկ 1994 թվականին ստեղծվել է հոթ-դոգի և նրբերշիկների ազգային խորհուրդ, որը զբաղվում է մթերքի որակի ուսումնասիրմամբ, դեգուստացիայով և գովազդով:








