Հուլիսի 23-ին նշվում է ամենաբարի տոներից մեկը՝ Կետերի ու դելֆինների պաշտպանության միջազգային օրը
Հուլիսի 23-ին նշվում է ամենաբարի տոներից մեկը՝ Կետերի ու դելֆինների պաշտպանության միջազգային օրը: Տոնն սկսել է նշվել 1986թվականից, երբ Կետորսության միջազգային հանձնաժողովը արգելեց կետերի ու դելֆինների որսն ու արդյունահանումը:
Արգելքը գործում է նաև հիմա, և ամբողջ աշխարհում կետերի հետապնդումը, որսը, ինչպես նաև նրանց մսի առևտուրը արգելված է:Այսօր տոնում են ոչ միայն կետերի, այլև ծովային բոլոր կաթնասունների օրը:

Հաճախ էկոլոգները միավորվում են ու այս օրը նվիրում որևէ կենդանատեսակի պաշտպանությանը, որին սպառնում է իսպառ ոչնչացում կամ անհետացում:
Հատկանշական է, որ հուլիսի 23-ը կետերի պաշտպանության միակ օրը չէ. շատ երկրներ ունեն իրենց ազգային օրերը: Օրինակ`Ավստրալիան Կետերի միջազգային օրը նշում է հունիսի առաջին շաբաթը, իսկ Ամերիկան` հունիսի 21-ին:

Ըստ հունական մի լեգենդի՝ դելֆինն ամեն օր ծովածոցով մի տղայի էր տանում դպրոց ու հետ բերում: Ստացվել է այնպես, որ տղան հիվանդացել ու մահացել է: Իր փոքրիկ բարեկամին երկար սպասելով` կարոտից մեռել է նաև դելֆինը: Այնպես որ, շնորհավոր ձեր տոնը, բարի կենդանիներ:








