Մակարոնը չի նպաստում ավելորդ կիլոգրամների առաջացմանը

11:36 • 23.07.16

Ողջ աշխարհը նախանձում է ոչ միայն Իտալիայի գեղեցկությանն ու ճարտարապետությանը, այլև նրա համեղագույն խոհանոցին, որտեղ մակարոնների և սոուսների բազմաթիվ տարբերակներ կան: Դրա հետ մեկտեղ այս արևոտ երկրի բնակիչներին հաջողվում է ողջ կյանքի ընթացքում բարեկազմ ու ձգված մարմին ունենալ:

 

Վերջերս անցկացված հետազոտոթյունը, որին մասնակցել է 23 հզ մարդ, ցույց է տվել, որ իտալացիների բարեկազմության և մակարոնների նկատմամբ նրանց սիրո միջև ուղիղ կապ կապ կա: Այդպիսով հերքվել է այն տեսակետը, որ մակարոնները գիրացնում են: Ավելին, պարզվել է, որ որքան քիչ մակարոն է կերել հետազոտության մասնակիցը, այնքան քիչ քաշ է ունեցել:

 

Այնպես որ արդեն գիտեք, թե որ ընթրիքը ոչ միայն համեղ, այլև օգտակար կլինի:

Մակարոնը չի նպաստում ավելորդ կիլոգրամների առաջացմանը