Pokemon Go խաղը ներբեռնման ռեկորդ է սահմանել App Store-ում
13:00 • 23.07.16
Առաջին շաբաթվա ընթացքում App Store-ում Pokemon Go խաղը ներբեռնել են ավելի շատ, քան ցանկացած այլ հավելված. տեղեկացնում է CNBC-ն՝ Apple ընկերության հայտարարության հղումով։
Ընկերությունում, սակայն, չեն նշել, թե որքան օգտատերեր են ներբեռնել խաղը և որն է եղել նախորդ ռեկորդը։
CNN-ի հաղորդմամբ՝ Pokemon Go-ն ռեկորդակիր է դարձել նաև Google Play-ում։
Placeholder







