Արքայադուստր Շարլենն ու արքայազն Ալբերթը՝ պարահանդեսի ժամանակ (լուսանկարներ)
Մոնակոյում անցկացվող ամենամյա Կարմիր Խաչի պարահանդեսն այս տարի առանց ճոխության է անցկացվել. երեկույթի անփոփոխ տերեր արքայազն Ալբերթն ու արքայադուստր Շարլենը հյուրերին ընթրիքից առաջ խնդրել են Նիցցայի ահաբեկչական ակտի զոհերի հիշատակը հարգել մեկ րոպե լռությամբ։ Նույն պատճառով երեկույթն անց է կացվել առանց հրավառության ու պարերի, իսկ երգելու համար հրավիրվել է Լանա Դել Ռեյը։
Երեկույթի տխուր տրամադրությունն ընդգծել է ևս մի մանրուք՝ արքայադուստր Շարլենի Giorgio Armani Prive զգեստին ամրացված սգո ժապավենը։
Ստորև ներկայացնում ենք իրադարձության լուսանկարները, որոնք տեղ են գտել Tatler.ru կայքում։














