Ստեղծվել են «խելացի» շապիկներ, որոնք փոխում են գույնը օդի աղտոտվածության դեպքում (տեսանյութ)

17:27 • 27.07.16

ԱՄՆ-ի Բրուքլին քաղաքում բնակվող դիզայներ Նիկոլաս Բենթելը ներկայացրել է «խելացի» հագուստի հավաքածու, որում ներառված նմուշները փոխում են իրենց գույնը, եթե օդն աղտոտված է լինում:

 

Ինչպես նշում է The Verge-ը, շապիկների հավաքածուն ստացել է Aerochromics անվանումը: Դրանում ներառված նմուշներից յուրաքանչյուրի գինը 500 դոլար է:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ ուշագրավ նորույթները փոխում են գույնը, երբ օդում ֆիքսում են մարդու առողջության համար թունավոր բաղադրիչներ: Մոդելներից յուրաքանչյուրն ունի ստեղծման սեփական տեխնոլոգիան: Օրինակ` դրանցից մեկը գույնը փոխում է հատուկ զգայակների, իսկ մյուսը` քիմիական ռեակցիայի շնորհիվ:

 

Բենթելը պատմել է, որ պատրաստվում է շուտով ներկայացնել ավելի թանկ շապիկ, որը կկարողանա ֆիքսել օդում ճառագայթման մակարդակը:

 

 

Ստեղծվել են «խելացի» շապիկներ, որոնք փոխում են գույնը օդի աղտոտվածության դեպքում (տեսանյութ)