Ռուս դիզայները սովորական աղբից ոճային կերպարներ է ստեղծում (լուսանկարներ)
Ռուս դիզայներ Վեներա Կազարովան իրականացրել է ուշագրավ արտ նախագիծ, որի շրջանակում ամեն օր աղբը նետվող իրերից ստեղծել է ոճային կերպարներ:
Ինչպես նշում է boredpanda.com-ը, խոսքը մասնավորապես վերաբերում է միանգամյա օգտագործման համար նախատեսված պլաստմասայե ափսեներին, գդալներին, բաժակներին, ձողիներին, պոլիէթիլենային տոպրակներին:
«Մենք ուզում էինք աղբը համադրել գլամուրային փայլփլուն ոճի հետ, որպեսզի մարդիկ համոզվերին, որ գեղեցիկը կարող է ծնվել նույնիսկ աղբից: Ընդհանուր առմամբ, ողջ գործընթացը` կերպաների ստեղծումն ու ֆոտոշարքի իրականացումը, տևել է 1 շաբաթ»,-պատմել է Կազարովան:
Նա նաև հավելել է, որ նախագծի շրջանակում համագործակցել է հմուտ դիմահարդար Օլգա Գլազունովայի հետ, ում շնորհիվ կերպարներից ամեն մեկն առավել ամբողջական ու արտահայտիչ է դարձել:
















