«Կանոններ», որոնց պետք է հետևեն դուստր ունեցող տղամարդիկ

16:16 • 28.07.16

Երեխայի լույս աշխարհ գալուց հետո  կտրուկ փոփոխության է ենթարկվում ոչ միայն ծնողների առօրյան, այլև` նրանց կյանքի ընկալումն ու աշխարհայացքը:

 

Սակայն հետաքրքրական է, որ ծնողների կյանքը փոխվում է յուրովի` կախված երեխայի սեռից ու դրանից բխող առաձնահատկություններից:

 

Ստորև AdMe.Ru կայքը ներկայացրել է մի քանի ուշագրավ «կանոն», որոնց պետք է հետևի դուստր ունեցող յուրաքանչյուր տղամարդ.

 

1.      Աղջկա ասած ամեն մի բառը կարևոր է: Ժամանակ տրամադրիր ու նրան մինչև վերջ լսիր:

2.      Ձեր աղջիկն աշխարհում ամենագեղեցիկն է ու մի’ մոռացեք օրվա մեջ 100 անգամ այդ մասին ասել նրան:

3.      Նրա վրա բարկանալուց ու բղավելուց հետո հանգստացեք ու անպայման ներողություն խնդրեք:

4.      Երբեմն խաղի մեջ մտեք նրա հետ ու վերաբերվեք ինչպես իրական արքայադստեր:

5.      Մի’ մոռացեք գրախառնությունների մասին, որոնք այնքան կարևոր են` նույնիսկ, եթե Ձեր դուստրն արդեն  հասուն աղջիկ է: Եվ միշտ հիշեք, որ դստեր սերն ու քնքշանքը տիեզերական մեծության անգնահատելի արժեք է:

6.      Ավանդույթ ձևավորեք ու որոշակի գործողությունները միշտ միասին արեք:

7.      Դուստրը պետք է միշտ համոզված լինի, որ հայրիկն իրեն կպաշտպանի: Նույնիսկ եթե նա մեղավոր է ու սխալ, սկզբում օգնեք, հետո նոր հանգիստ կարող եք խրատական քարոզներ կարդալ:

8.      Փոքր հասակից դուստրերի մեջ վախ մի սերմանեք բժիշկների հանդեպ: Չէ որ ապագայում այդ մասնագիտության տեր մարդիկ մեծ դերակատարում են ունենալու նրա կյանքում:

9.      Ձեռք բերեք նրա վստահությունը,որպեսզի ամենադժվար պահերին նա կարողանա հանգիստ արտասվել Ձեր ներկայությամբ:

10.  Միշտ գովաբանեք նրան: Նույնիսկ եթե ինչ-որ բան չի ստացվել գովեք գոնե գործադրված ջանքերի համար:

11.  Մի’ մոռացեք, որ ծաղիկներ կարելի է նվիրել ոչ միայն կնոջը, այլ նաև` դստերը:

 

 

«Կանոններ», որոնց պետք է հետևեն դուստր ունեցող տղամարդիկ