Maxim ամսագիրը անվանել է աշխարհի 100 ամենասեքսուալ կանանց
Ամերիկացի սուպերմոդել 29-ամյա Մարիսա Միլերը Maxim ամսագրում գլխավորել է երկրագնդի հարյուր ամենասեքսուալ կանանց ցանկը: 2007թ. ամենագրավիչ աղջիկ տիտողսը կրող Լինդսի Լոհանը տեղավորվել է իններորդ տեղում, նշում է Reuters գործակալությունը:
Ամսագրի գլխավոր խմբագիր Ջեյմս Կամինսկիի կարծիքով` «Սինդի Քրոուֆորդի ժամանակներից սկսած ԱՄՆ-ն չի ունեցել սեփական բարձր կարգի մոդել, ով վստահությամբ կգրավեր ամերիկացի տղամարդկանց երևակայությունը», ինչպես դա արել է Միլերը` Victoria's Secret ընկերության դեմքը: Maxim-ում առաջին տեղում հայտնվելու համար նա պարտական է Sports Illustrated ամսագրի առաջին էջին հայտնվելուն:
Maxim-ի ցանկում երկրորդ տեղը զբաղեցնում է Սկարլեթ Յոհանսոնը, իսկ երրորդը` Ջեսիկա Բիլը: Չորրորդ տեղը գրավում է «հուսահատ տանտիրուհի» Էվա Լոնգորիան, հինգերորդը` Սարա Միշել Գելարը:
Maxim-ի առաջին տասնյակում են հայտնել նաև Էլիշա Քաթբերթը, Էվա Մենդեսը, Քրիսթինա Ագիլերան և Էշլի Թիսդեյլը:







