Շնիկները՝ վարսահարդարի այցելելուց առաջ և հետո (լուսանկարներ)

12:40 • 30.07.16

ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում բնակվող լուսանկարչուհի Գրեյս Շոնը մասնագիտացած է կենդանիների լուսանկարչության մեջ։ Hairy (Թավամազ) կոչվող նրա ֆոտոնախագիծը կազմված է սանրվածքներ ստանալուց առաջ և հետո շներ պատկերող լուսանկարներից։

 

«Իմ ֆոտոնախագծով ցանկացել եմ ցույց տալ այն հակադրությունը, որը տեսնում ենք շներին վարսավիրի մոտ տանելուց առաջ և հետո։ Կարծում եմ՝ շատ զվարճալի գաղափար է»,- ասել է նա։

 

Ստորև ներկայացնում ենք լուսանկարչուհու նախագիծը, որը հրապարակվել է The Old Reader կայքում։

 

Շնիկները՝ վարսահարդարի այցելելուց առաջ և հետո (լուսանկարներ)