Առյուծների անձնական կյանքում փոփոխություններ կլինեն. հուլիսի 30-ի աստղագուշակ
Խոյ: Դուք լի եք էներգիայով, սակայն օգտագործում եք այն ոչ լավագույն կերպով: Շրջապատի նկատմամբ բավականին կոշտ եք, իսկ դա չի նպաստում հարաբերությունների ներդաշնակությանը: Եղեք ավելի փափուկ և ճկուն, դա թույլ կտա հաղթահարել դժվարությունները, դրական կերպով տրամադրվել և արժանանալ շրջապատի դրական գնահատականին:
Ցուլ: Օրը բարեհաջող է նրանց համար, ովքեր պատրաստ են բոլոր գործերը մի կողմ դնել և կենտրոնանալ ամենակարևոր ծրագրերի վրա: Ուշադրություն չեք դարձնի շուրջը կատարվող իրադարձություններին, գայթակղությունների չեք տրվի: Այսօր առավելապես աչքի կընկնեք ձեր խառնվածքի այն գծերով, որոնցով հպարտանում եք, մի վախեցեք ի ցույց դնել դրանք բոլորին: Դժվարություններ կծագեն նշանի այն ներկայացուցիչների մոտ, որոնց աշխատանքը համարվում է հարմար միայն տղամարդկանց համար: Խուսափեք կոնֆլիկտներից, մրցակցությունից, դրանք կարող են լուրջ խնդիրներ ստեղծել և բարդացնել ձեր կյանքը:
Երկվորյակ: Օրը հաջողություն կբերի նշանի այն ներկայացուցիչներին, ովքեր կսկսեն ճամփորդել կամ ջանքեր կգործադրեն գործնական շփման շրջանակն ընդլայնելու համար: Հնարամտությունը, շփման մեջ ազատությունը և լավատեսությունը կօգնեն, որպեսզի Ձեզ գնահատեն, որ հասնեք հաջողության մասնագիտական ոլորտում և լուծեք ֆինանսական խնդիրները:
Խեցգետին: Փորձեք արդյունավետ օգտագործել, օրվա առաջին կեսը:Այդ ժամանակահատվածը շատ հարմար է մասնագիտական, նաև անձնական որոշ նպատակների հասնելու համար: Կարող եք խախտել ընդունված նորմերը, վարվել այնպես,ինչպես ներքին ձայնն է թելադրում: Օրվա երկրորդ կեսը ճիշտ է նվիրել հանգստին: Փորձեք լիցքաթափվել և վերականգնել ուժերը: Գործնական ակտիվությունը կնվազի, մեկուսանալու ցանկություն կունենաք: Խուսափեք մտերիմների հետ կարևոր հարցեր քննարկելուց:
Առյուծ: Այսօր ուրիշների վրա ազդելու Ձեր կարողությունը բավականին ուժեղ է, դրանից կարող եք օգտվել նպատակներին հասնելու համար: Համբերությունն ու դիմացկունությունը թույլ կտան իրագործել ամենախիզախ ծրագերը, որոնցից Դուք արդեն պատրաստ էիք հրաժարվելու: Անձնական կյանքում փոփոխություններ կլինի:
Կույս: Ստիպված կլինեք ծրագրերից շեղվել, սակայն, ընդհանուր առմամբ, ամեն բան լավ կդասավորվի: Մի վախեցեք իմպրովիզներից, դրանք այսօր ձեր օգտին են: Ձեր նպատակասլացությունը շատերին կհիացնի, կօգնի գրավել նրանց ուշադրությունը, ովքեր հետաքրքիր են ձեզ: Ինքնազգացողությունը փոքր-ինչ կվատանա:Քրոնիկ հիվանդությունները գլուխ կբարձրացնեն: Ուշադրություն դարձրեք առողջությանը, խնայեք ձեզ: Առողջարարական, կոսմետիտ պրոցեդուրաները ճիշտ տեղին կլինեն:
Կշեռք: Բարդ, սակայն հետաքրքիր օր է: Առաջին կեսն անցնում է շտապողականության և խառնաշփոթի մեջ, չեք կարողանում լուծել կարևորագույն հարցեր: Մանր հարցերը վստահեք ուրիշ մեկին և հնարավորություն կստանաք կարևորի վրա կենտրոնանալու: Ցանկալի չեն փաստաթղթերի մշակումը և բարդ հաշվարկները, մեծ է մանր սխալների հավանականությունը:
Կարիճ: Անիմաստ ժամանակ մի վատնեք: Օրվա առաջին կեսին փորձեք օգուտ քաղել դրական միտումների ազդեցությունից: Լավ կանցնեն գործնական բանակցությունները, հանդիպումներն այն մարդկանց հետ, ովքեր ապագայում կարող են ձեզ համար հովանավոր դառնալ: Կարող եք օգնության առաջարկներ ընդունել նրանցից, ովքեր, կարևոր հարցերում, բազմիցս աջակցել են ձեզ: Օրվա առաջին կեսն առավել հարմար է գործարքների, գնումների, նաև ֆինանսական հարցերի քննարկման համար: Օրվա երկրորդ կեսն այնքան էլ բարեհաջող չի դասավորվի: Տրամադրությունը փոփոխական է: Նշանի շատ ներկայացուցիչներ կմտահոգվեն մանրուքների շուրջ, անտեղի կանհանգստանան:
Աղեղնավոր: Օրը ֆինանսական տեսանկյունից բարենպաստ է, Ձեր նյութական վիճակը կարող է զգալիորեն բարելավվել: Նշանի որոշ ներկայացուցիչներ հայտնվում են բարդ իրավիճակներում, որոնք պահանջում են կտրուկ գործոողություններ: Մինչ ինչ որ քայլեր ձեռնարկելը, ստացեք այն մարդկանց աջակցությունն, ում վստահում եք: Միայնակ դժվար թե հաղթահարեք դժվարությունները:
Այծեղջյուր: Այսօր չարժե ուղևորությունների հետ կապված ծրագրեր կազմել: Տհաճ միջադեպերի վտանգը մեծ է, և դրանք հետագայում կարող եք լուրջ խնդիրների հանգեցնել: Նշանի որոշ ներկայացուցիչներ չափից շատ կկարևորեն շրջապատի կարծիքը, և հաճախ ջանք ու եռանդ չեն խնայի՝ իրենց համար անհետաքրքիր ծրագրերի իրականացմանը հասնելու համար: Մտերիմների հետ հնարավոր են տարաձայնություններ: Ընտանեկան վեճերից խուսափել չի ստացվի: Ձեր նկատողությունները կարող են վիրավորել: Խորհուրդ չի տրվում կարևոր թեմաներ քննարկել:
Ջրհոս: Համապատասխան օր է ազդեցիկ անձանց կամ Ձեզ դուր եկող մարդկանց ուշադրությունը գրավելու համար: Մասնակցեք աշխարհիկ միջոցառումների, մի ամաչեք Ձեր տաղանդները ցուցադրելուց: Օրվա երկրորդ կեսին նշանի միայնակ ներկայացուցիչները պետք է ձգտեն հնարավորինս հրապուրիչ տեսք ունենալ. կա սեփական ճակատագիրը գտնելու հավանականություն:
Ձկներ: Օրվա ընթացքում արմատական փոփոխությունները քիչ հավանական են: Ավելի լավ է օրը նվիրել հանգստին, իսկ կարևոր գործերը կարելի է հետաձգել:Կենսական ներուժը ցածր է: Նշանի շատ ներկայացուցիչներ հոգնածություն կզգան: Ֆիզիկական աշխատանքը, ուժասպառ անող ֆիզիկական մարզումները՝ ցանկալի չեն: Այնուամենայնիվ, ձեռքերը ծալած նստել չարժե: Անգործությունը կարող է տրամադրություն փչացնել, նշանի շատ ներկայացուցիչներ կընկճվեն և կհուսահատվեն: Փորձեք որևէ հետաքրքիր զբաղմունք գտնել, ներգրավեք նաև ընկերներին մտերիմներին, դա դրական կազդի ձեր հարաբերությունների վրա, նաև զվարճալի կլինի:







