The New York Post-ը հրապարակել է Թրամփի կնոջ մերկ լուսանկարները

10:27 • 01.08.16

Ամերիկյան The New York Post պարբերականը հրապարակել է նախագահական մրցապայքարի հանարապետական մասնակից Դոնալդ Թրամփի կնոջ` Մելանիայի մերկ լուսանկարները:

 

Հայտնի է, որ այդ լուսանկարներն արվել են դեռևս 1996թ. ֆրանսիական էրոտիկ ամսագրերից մեկի համար: Այն ժամանակ Մելանյան եղել է 25 տարեկան:

 

Ինքը` Թրամփը, մեկնաբանելով  հրապարակված կադրերն ասել է, որ դրանք արվել են նախքան իր հետ ծանոթությունը:

 

Նշվում է, որ միլիրադեատերն իր ապագա կնոջն առաջին անգամ  հանդիպել է 1998թ.` Նյու Յորքում, իսկ 2005թ. նրանք ամուսնացել են: