Լուսանկարիչը ֆիքսել է Թրամփի կիսադեմը հիշեցնող ծառ (լուսանկարներ)

12:51 • 01.08.16

ԱՄՆ-ի նախագահական մրցապայքարի հանրապետական մասնակից Դոնալդ Թրամփը համացանցում, թերևս, ամենաճանաչելի մարդկանցից մեկն է, ում նմանակում ու կրկնօրինակում են շատերը` անգամ բնությունը:

 

Վերը նշվածի ապացույցն է բրիտանացի լուսանկարիչ Ջոն Ռոուլիի Գլյուսթոն բնակավայրում արված ինքնատիպ  ֆոտոշարքը, որի հերոսը դաշտում մեն-մենակ աճող թեղի է:

 

Ինչպես նշում է The Daily Mail-ը, առաջին հայացքից դա սովորական ծառ է, սակայն է ավելի ուշադիր նայելու դեպքում ակնհայտ են դառնում ծառի ընդհանուր ուրվագծի ու Թրամփի արտաքին նմանությունը:

 

Լուսանկարիչը պատմել է, որ որոշակի անկյան  տակ նայելու դեպքում ծառը հիշեցնում է միլիարդատիրոջ կիսադեմը:

Անոտ` Առաջին հայացքից դա սովարական ծառ է, սակայն է ավելի ուշադիր նայելու դեպքում ակնհայտ են դառնում ծառի ընդհանուր ուրվագծի ու Թրամփի արտաքին նմանությունը:

 

 

 
Լուսանկարիչը ֆիքսել է Թրամփի կիսադեմը հիշեցնող ծառ (լուսանկարներ)