Յուրա Մովսիսյանն այսօր դարձավ 29 տարեկան

11:47 • 02.08.16

Յուրա Մովսիսյանը ծնվել է 1987 թվականի օգոստոսի 2-ին Բաքվում: 1992 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Միացյալ Նահանգներ և բնակություն հաստատել այնտեղ: 

 

 

Առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքել է 2006 թվականին Կանզաս Սիթի ակումբի հետ, որի կազմում անցկացրել է 28 խաղ և խփել 5 գնդակ։ 2007 թվականին Յուրան պայմանագիր է կնքում Ռեալ Սոլտ-Լեյկ ակումբի հետ, որի կազմում անցկացնում է 2 սեզոն և 53 խաղում խփում 15 գնդակ։ Այդ ընթացքում Յուրա Մովսիսյանը նաև դառնում է MLS-ի չեմպիոն։ Տաղանդավոր խաղացողի նկատմամբ սկսում է հետաքրքրություն ցուցաբերել Դանիայի բարձրագույն դիվիզիոնը ներկայացնող Ռանդերս ակումբը, որտեղ հանդես էր գալիս Հայաստանի հավաքականի անդամ Ռոբերտ Արզումանյանը։ 

 

 

2010 թվականի օգոստոսի 11-ին Մովսիսյանը իր առաջին հանդիպումը անցկացրեց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում։ Հրազդանի մարզադաշտում կայացած Հայաստան-Իրան հանդիպմանը:Հայաստանի հավաքականում անցկացրած 4 պաշտոնական խաղերում հեղինակած 3 գնդակներից հետո Յուրա Մովսիսյանով սկսում են հետաքրքրվել մի շարք եվրոպական թիմեր, որոնց շարքում էին իսպանական Էսպանյոլը, Կիևի Դինամոն, մոսկովյան Լոկոմոտիվը և Կազանի Ռուբինը։ Սակայն ձմեռային տրանսֆերային պատուհանի փակվելուց մի քանի օր առաջ հայտնի է դառնում որ Մովսիսյանը պայմանագիր է կնքել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նորեկ Կրասնոդար ՖԱ թիմի հետ։

 

Յուրա Մովսիսյանն այսօր դարձավ 29 տարեկան