Դոմինիկ Ջոկերիի երևանյան համերգն անժամկետ հետաձվել է.«Euromusic Entertainment»-ի PR տնօրեն Լուսինե Խաչատրյան

15:07 • 02.08.16

Դոմինիկ Ջոկերի երգարվեստի սիրահարները երգչի հետ հանդիպմանը դեռևս պետք է սպասեն, քանի որ նրա առաջիկա համերգը հետաձգվել է:

 

Օգոստոսի 5-ին «Radisson Blu Yerevan» հյուրանոցում  նախատեսվում էր Դոմիիկ Ջոկերի նոր տեսահոլովակի շնորհանդեսը, իսկ օգոստոսի 6-ին՝ Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում մենահամերգ երգչի մասնակցությամբ, սկայն ինչպես տեղեկացանք «Euromusic Entertainment»-ի PR տնօրեն Լուսինե Խաչատրյանից՝ համերգը հետաձգվել է մեր երկրի ներքաղաքական լարվածության պատճառով:

 

 

Լուսինեն նշում է, որ համերգն անժամկետ հետաձգվել է: PR տնօրենը հայտնեց նաև, որ արդեն իսկ կազմակերպել են վաճառված տոմսերի մեծ մասի վերադարձը։ Տոմսերի վերադարձի համար հանդիսատեսը կարող է կապվել Radisson Blu հյուրանոց: Համերգը հնարավոր է կրկին կազմակերպել աշնանը, սակայն հստակ ամսաթիվ դեռևս չկա:

 

 

Դոմինիկ Ջոկերիի երևանյան համերգն անժամկետ հետաձվել է.«Euromusic Entertainment»-ի PR տնօրեն Լուսինե Խաչատրյան