Երկամյա աղջիկն իրեն փրկած ոստիկանի համար թեյախմություն է կազմակերպել (լուսանկարներ)
Մեկ տարի առաջ ԱՄՆ Տեխաս նահանգում ոստիկան Պատրիկ Ռեյը փրկել է մետաղադրամից խեղդվող փոքրիկ աղջկա կյանքը։
Ինչպես նշում է The Huffington Post-ը՝ իրադարձության տարելիցը նշելու համար երկամյա աղջնակը թեյախմություն է կազմակերպել։
«Երեխան չի մոռանում ոստիկանի խիզախ արարքն ու ամեն անգամ, երբ հարցնում եմ՝ ինչի համար աղոթենք, նա ասում է՝ պարոն Ռեյի», - պատմել է աղջկա մայրը։












