Աշխարհի փոքր նմուշները՝ ապակյա փորձանոթների մեջ (լուսանկարներ)
Հոլանդացի արվեստագետ Ռոզա դե Յոնգը զբաղվում է ապակե տարաների մեջ «տեղավորում է» մեզ շրջապատող աշխարհի տեսարանները, և նրա վերջին հավաքածուն ապշեցնում է իր հեքիաթային տեսքով ու բարդագույն աշխատանքով։
Ինչպես նշում է Boredpanda.com կայքը՝ դե Յոնգն իր աշխատանքների ստեղծման ընթացքում բազմատեսակ առարկաներ է օգտագործում, օրինակ՝ ծովային քարեր, ավազ, իր կատվի բերած փայտերը, տերևները, և այլն։ Արվեստագետն աշխարհի փոքր նմուշները տեղավորում է ապակյա փորձանոթների մեջ՝ մարդկանց ուշադրությունը գեղեցիկի վրա կենտրոնացնելով։
















