Լյուկ Բեսոնը 450.000 եվրո կվճարի՝ Lockout ֆիլմում գրագողության համար

10:28 • 03.08.16

Ռեժիսոր Լյուկ Բեսոնը պարտվել է իր 2012թ. Lockout ֆիլմի գրագողության մասին գործը, գրում է The Guardian-ը: Փարիզի վերաքննիչ դատարանը որոշել է, որ Բեսոնը պետք է վճարի 450.000 եվրո` որպես փոխհատուցում ամերիկացի ռեժիսոր Ջոն Կարպենտերին` նրա 1981թ. «Փախուստ Նյու Յորքից» ֆիլմից հիմնական մասերը փոխառնելու համար:

 

Կինոգործիչների միջև դատական գործը շարունակվում է 2015-ից: Նախ Կարպենտերը պահանջել է Բեսոնից 2.2 մլն եվրո: Դատարանը որոշում է կայացրել հօգուտ ամերիկացի ռեժիսորի` պարտավորեցնելով Բեսոնին վճարել 85.000 եվրո: Սակայն ֆրանսիացի դերասանի փաստաբանները չեն համաձայնվել այդ որոշման հետ` նշելով, որ հենց «Փախուստ Նյու Յորքից» ֆիլմում հատվածներ կան «Ռիո Բրավո» և «Խելագար Մաքս» ֆիլմերից:


Վերաքննիչ դատարանը հաստատել է հիմնական դատարանի որոշումը` ավելացնելով փոխհատուցման վճարները ավելի քան 5 անգամ:

Լյուկ Բեսոնը 450.000 եվրո կվճարի՝ Lockout ֆիլմում գրագողության համար