Մարգո Ռոբին խոստովանել է, որ նամակագրական կապի մեջ է արքայազն Հարիի հետ
Ավստրալացի հայտնի դերասանուհի Մարգո Ռոբին, ով հանդիսատեսին առավելապես հայտնի է Լեոնարդո դի Կապրիոյի մասնակցությամբ «Ուոլ սթրիթի գայլը» ֆիլմից, խոստովանել է, որ մշտական նամակագրական կապի մեջ է արքայազն Հարիի հետ:
Ինչպես նշում է The New York Daily News-ը, իր վերջին հարցազրույցներից մեկում 26-ամյա շիկահերը պատմել է, որ վերջերս է ծանոթացել աշխարհի ամենացանկալի փեսացուներից մեկը համարվող արքայազնի հետ:
«Իրականում մեր միջև նամակագրական կապ կա: Հարին, ի տարբերություն ինձ, անմիջապես պատասխանում է հաղորդագրություններիս, մինչդեռ ես կարող եմ պատասխանել նրա գրածներին մի 3-4 օր, իսկ երբեմն էլ` շաբաթներ անց»,-անկեղծորեն ասել է Ռոբին:
Դերասանուհին պատմել է, որ երբ առաջին անգամ տեսել է Հարիին, նրան շփոթել է մեկ այլ հայտնի կարմրահեր բրիտանացու` երգիչ Էդ Շիրանի հետ:
«Այս փաստը Հարիին շատ էր վիրավորել: Բայց դե ինչ արած, չէր որ նա թագով չէր ու ես չէի կարող իմանալ, որ նա արքայազն է»,-ասել է ավստրալուհին:







