Ինքնատիպ ամուսնական մատանիներ, որոնք լրացնում են մեկը մյուսին (լուսանկարներ)

14:41 • 03.08.16

Իրական սերը ենթադրում է գտնել այնպիսի մեկին, ով կլրացնի Ձեր էությունը: Դե իսկ սիրո խորհրդանիշներից մեկը ամուսնական մատանիներն են, որոնք դիզայներական գրագետ լուծումների շնորհիվ ևս կարող են լրացնել մեկը մյուսին:

 

Ինչպես նշում է boredpanda.com կայքը, Թել Ավիվում գործող Cadi Jewelry ոսկերչական բրենդը ստեղծում է  ինքնատիպ ամուսնական մատանիներ, որոնք իրար միացվելու դեպքում նոր, ավելի խոր իմաստ են ստանում:

 

Նշվում է, որ մատանիները պատրաստվում են ոսկուց, պլատինից ու արծաթից:

 

Ինքնատիպ ամուսնական մատանիներ, որոնք լրացնում են մեկը մյուսին (լուսանկարներ)