ԱՄՆ-ում այսօր Ձմերուկի ազգային օր է

10:15 • 03.08.16

Օգոստոսի 3-ին ԱՄՆ-ում նշվում է Ձմերուկի ազգային օրը: Թեև հայտնի չէ՝ ով և երբ է այն սահմանել, դրանից այն չի կորցնում իր ժողովրդականությունը՝ տարեցտարի ավելի շատ կողմնակիցներ ձեռք բերելով:

 

 

Ամերիկայում Ձմերուկի օրը պիկնիկներ են կազմակերպում բնության գրկում, որոնց ընթացքում հսկայական քանակությամբ ձմերուկ են ուտում, նաև մրցույթներ են կազմակերպում՝ ով ավելի հեռու կթքի ձմերուկի կորիզը կամ ձմերուկից կտրված լավագույն կերպարը:

 

ԱՄՆ-ում այսօր Ձմերուկի ազգային օր է