«Ջազի հայրն» արդեն 115 տարեկան է. այսօր Լուի Արմսթրոնգի տարեդարձն է
Լուի Արմսթրոնգը` ժամանակակից երաժշտության նշանավոր դեմքերից մեկը, ամենաանմիջական կերպով կապված է ջազի հեղափոխական ձևավորման և ժողովրդականացման հետ:
Որպես կոմպոզիտորի, կատարողի, մշակութային գործչի ` իր ազդեցությունը 20-րդ դարի ողջ երաժշտության վրա չի ճանաչում ոչ աշխարհագրական, ոչ էլ ժամանակային սահմաններ: Լուի Արմսթրոնգը ամերիկյան ջազային երաժիշտ է:

Արմսթրոնգն իր ծննդյան օրը հաստատ չգիտեր, այդ իսկ պատճառով ընտրեց հուլիսի 4-ը` ԱՄՆ անկախության օրը: Հետագայում կենսագիրների միջոցով հնարավոր է եղել պարզել, որ նա ծնվել է 1901 թվականի օգոստոսի 4-ին: Աֆրոամերիկացի ջազային երաժիշտ, փողահար և երգիչ Լուի Արմսթրոնգին հաճախ անվանում են «ջազի հայր»:
Արմսթրոնգը ստեղծեց կատարելու իր սեփական ոճը` իր ազդեցությունը թողնելով առանց բացառության բոլոր ջազային երաժիշտների վրա: 50 տարի շարունակ նա ձայնագրում էր երգեր, որոնք հիթ էին դառնում և անգամ այսօր հնչում են ռադիոկայաններով և հեռուստատեսությամբ: Նկարահանվել է ավելի քան 30 ֆիլմում, տարվա ընթացքում մոտ 300 համերգներ էր տալիս` այցելելով աշխարհի ամենահեռավոր վայրերը: Նա գրում էր հոդվածներ, ինքնակենսագրություններ, հուշագրություններ: Ի վերջո Լուի Արմսթրոնգը 20-րդ դարի համաշխարհային աստղերից է:

1960-ական թթվականների կեսերին Լուի Արմսթրոնգն արդեն երաժշտական լեգենդ էր, երբ նրան առաջարկեցին կատարել «What A Wonderful World» երգը: Նա համարվում էր ամերիկյան ջազի ամենանշանավոր անուններից մեկը՝ նկատի առնելով իր հսկայական ու ինքնատիպ ներդրումը այս բնագավառում՝ սկսած 1920թվականից:
1959 թվականի հունիսին նա սրտի կաթված է ստանում, բայց, բավարարվելով հիվանդանոցնում շատ քիչ ժամանակ մնալով, նա շուտով վերադառնում է իր լարված աշխատանքին: 1971 թվականին նա ձայնագրում է իր վերջին` The night before Christmas երգը: Լուի Արմսթրոնգը մահացավ բարեպաշտ մարդու մահով` քնած ժամանակ նրա սիրտը կանգնեց: Դա 1971 թվականի հուլիսի 7-ն էր:








