348 տարի առաջ «ծնվել» է շամպայնը

14:22 • 04.08.16

Tert.am Life-ը շարունակում անդրադառնալ համաշխարհային պատմության մեջ նշանավորված օրերին: Այսօր շամպայնի ծննդյան տարեդարձն է:

 

 

Ֆրանսիայի Շամպանի նահանգի Օտվիլեր վանական համալիրի տնտեսվար Պիեր Պերինոնը գործից ազատ ժամանակ տարատեսակ գինիներով նոր ըմպելիք ստանալու փորձեր էր անում: 1668 թվականի օգոստոսի 4-ին, նա հանրությանը ներկայացրեց նոր խմիչք` արծաթափայլ պղպջակներով թեթև ակլոհոլ, որը այսօր հայտնի շամպայնի նախահայրն էր: 

 

 

Չնայած որ շամպայնի ստեղծումը վերագրվում է 1668 թվականի օգոստոսի 4-ին, սակայն նրա պատրաստման տեխնոլոգիան հրապարակվեց միայն 1718 թվականին Ֆեդինո աբբայի կողմից: 1728 թվականին սկսվեց շամպայնի վաճառքը, իսկ մեկ տարի անց հիմնադրվեց շամպայն գինիների առաջին ընկերությունը՝ «Ռյուինարը»:

 

 

19-րդ դարի վերջում շամպայնը ժողովրդականություն էր վայելում ամբողջ աշխարհում և շատ երկրներ սկսեցին արտադրել այս խմիչքը: Սակայն Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո Ֆրանսիան ընդունեց օրենք, որը սահմանում էր, որ շամպայն կարող է կոչվել այն խմիչքը, որը արտադրվել է Շամպան շրջանում՝ մի շարք օրենքների խստագույն ապահովման պայմաններում:

 

348 տարի առաջ «ծնվել» է շամպայնը