Ամերիկացին բնության  յուրօրինակ երևույթ է լուսանկարել (լուսանկարներ)

13:13 • 04.08.16

Մի քանի օր առաջ ամերիկացի լուսանկարիչ Ջերրի Ֆերգյուսոնը հայտնվել է ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում և լուսանկարել է բնության յուրօրինակ երևույթ: Այդ գեղեցիկ տեսարանի ականատես են եղել Ֆենիքս քաղաքի բնակիչները:



Ֆերգյուսոնը ուղղաթիռով է թռչել՝ լուսանկարներ անելով տեղի հեռուստաընկերության համար, երբ նկատել է  քաղաքի վերևում առաջացած սնկանման ամպը: Հենց այդպիսի տեսք են ունենում տորնադոյին հակառակ ուղղությամբ շարժվող օդի հոսանքները: Փորձագետները նշում են, որ նման երևույթները չափազանց վտանգավոր են, քանի որ ուղեկցվում են ուժեղ քամով, որն անգամ կարող է ձառը բնից հանել կամ էլ ավիավթարի պատճառ դառնալ:





Ամերիկացին բնության  յուրօրինակ երևույթ է լուսանկարել (լուսանկարներ)