1 մլն Սուպերմենի համար. ԱՄՆ-ում աճուրդում վաճառվել է սուպերհերոսի մասին ամենաառաջին կոմիքսը
Heritage Auctions աճուրդի տունը մոտ 1 մլն դոլարով վաճառել է Սուպերմենի մասին կոմիքսների ամենաառաջին թողարկումը:
Աճուրդը կայացել է անցած հինգշաբթի Դալասում: Գնորդը, ով 956.000 դոլար է վճարել Action Comics հին ամսագրի համար, ցանկացել է գաղտնի մնալ, փոխանցում է Вести-ն:
Աճուրդի կազմակերպիչները մտադիր են եղել 1938թ. թողարկված նմուշից մոտ 750.000 դոլար ստանալ: Նախորդ գնորդը կոմիքսը ձեռք էր բերել 1990-ականներին՝ 25.000 դոլարով: Ամբողջ աշխարհում պահպանվել է այդ կոմիքսի մոտ 100 թողարկում:







