8-ամյա ամերիկացին սեփական հրուշակարանն է բացել` մայրիկի համար տուն գնելու հույսով (տեսանյութ)

11:33 • 05.08.16

Կալիֆոռնիայում բնակվող 8-ամյա տղան տանը հրուշակարան է բացել` նպատակ ունենալով գումար վաստակել և նոր տուն գնել մայրիկի համար:

Ինչպես տեղեկացնում է ABC News-ը` Ջելենը տորթեր, թխվածքաբլիթներ և կեքսեր է պատրաստում Ֆրեզնոյի իրենց տանը:

«Ես մի հարմարավետ տուն եմ ուզում, որտեղ ես ու մայրս կկարողանանք երջանիկ լինել», - ասել է 8-ամյա ամերիկացին:

Մոր խոսքով` իր տղան շատ է ոգևորված և ինչքան շատ պատվերներ է ստանում, այնքան ավելի է ոգևորվում և այնքան ավելի լուրջ է մոտենում իր գործին:

Մայրիկի խոսքով` Ջելենը երկու տարի է, ինչ խմորեղեններ է պատրաստում: Այժմ մայր ու որդի որոշել են ընդլայնել տղայի գործն ու գումար վաստակել ավելի մեծ տուն գնելու համար:

Ջելենի հրուշակարանը, ինչպես նաև կայքը պաշտոնապես բացվել է հուլիսի 1-ին: Նրա պատրաստած հրուշակեղենի գները տատանվում են 5-15 դոլարի սահմանում:

 

8-ամյա ամերիկացին սեփական հրուշակարանն է բացել` մայրիկի համար տուն գնելու հույսով (տեսանյութ)