Կուբայում է փաթաթվում աշխարհի ամենաերկար սիգարը (տեսանյութ)
Կուբացի Խոսե Կաստելարը մտադիր է համաշխարհային ռեկորդ սահմանել` փաթաթելով աշխարհում ամենաերկար սիգարի գլանակը:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, կուբացին ցանկանում է գերազանցել 2011թ. իր իսկ սահմանած ռեկորդը, որի ժամանակ 67-ամյա տղամարդը փաթաթել է 81 մ երկարությամբ սիգար:
Աղբյուրը մանրամասնում է, որ Կաստելարը սիգարի փաթաթման աշխատանքը կավարտի օգոստոսի 12-ին:







