Օգոստոսի 5-ին նշվում է լուսացույցի միջազգային օրը

11:44 • 05.08.16

1914 թվականին այս օրը ԱՄն Քլիվլենդ քաղաքում տեղադրվել է առաջին ավտոմատ լուսացույցը: Այն ուներ կարմիր և կանաչ գույեների լույսեր, իսկ գույները փոխելիս ազդանշան էր տալիս:

 

Սակայն ամենաառաջին լուսացույցը հորինել է բրիտանացի Ջոն Փիք Նայթը 19-րդ դարում: Սարքը կառավարվում էր ձեռքով, այն առաջին անգամ ցուցադրվել է 1868 թվականին լոնդոնում` Խորհրդարանի շենքի մոտ:

 

 

 

Առհասարակ առաջին լուսացույցը հայտնագործել է բրիտանացի Ջեյ Նայթը դեռևս XIX դարում: Սարքը տեղադրվել էր Լոնդոնի կառավարության շենքի մոտ 1868 թվականին: Երեք տարի անց այն պայթեց՝ վնասելով ոստիկանին: Դրանից հետո լուսացույցի մասին մոռացան մոտ 50 տարի մինչ 1910 թվականը, երբ գործարկեցին առաջին ավտոմատ, երկու գույն ունեցող լուսացույցը: Երեք գույն ունեցող լուսացույցներն առաջին անգամ տեսան Նյու-Յորքի և Դեյթրոյթի բնակիչները 1920 թվականին: Ժամանակի ընթացքում դրանք մեծ տարածում գտան Ամերիկայի և Եվրոպայի մի շարք քաղաքներում:

 

 

Օգոստոսի 5-ին նշվում է լուսացույցի միջազգային օրը