Մատանի, որը թույլ է տալիս հեռավորության վրա զգալ սիրելիի սրտխփոցը (լուսանկարներ, տեսանյութ)

11:36 • 06.08.16

Տեխնոլոգիական առաջընթացի դարաշրջանում սիրելիի հետ կապի մեջ լինելն առավել քան հեշտ է: Մենք կարող ենք ամեն վայրկյան զանգահարել նրան, հաղորդագրություն գրել կամ էլ տեսաձայնային կապով կապվել` փորձելով լրացնել նրա պակասը:

 

Ինչպես նշում է boredpanda.com կայքը, այժմ ստեղծվել են այնպիսի մատանիներ, որոնք թույլ են տալիս իրական ժամանակի ռեժիմում զգալ սիրելիի սրտի աշխատանքը` անկախ նրանից, թե ձեր երկուսի միջև ինչ տարածություն է ընկած:

 

Ուշագրավ նորույթը, որը ստացել է HB անվանումը, ստեղծվել է The Touch ընկերության կողմից: Այն ունի մինիմալիստական ոճի դիզայն, պատրաստված է չժանգոտող պողպատից ու վարդագույն ոսկուց, ինչպես նաև զարդարված է շափյուղայով:

 

Մատանիները սմարթֆոնի Bluetooth-ի միջոցով հատուկ հավելվածով կապված են իրար: Հեռախոսի ինտերնետը միացված լինելու դեպքում կարելի է թեթև հպվել մատանուն ու զգալ աշխարհի մյուս անկյունում գտնվող սիրող սրտի բաբախյունը:

 

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։ 

 

 

 

 

Մատանի, որը թույլ է տալիս հեռավորության վրա զգալ սիրելիի սրտխփոցը (լուսանկարներ, տեսանյութ)