Բարեբախտաբար հրդեհից չեմ տուժել. Դիանա Գրիգորյանը մեկնաբանում է համացանցում հայտնված լուսանկարը

18:26 • 08.08.16

Սցենարիստ և դերասանուհի Դիանա Գրիգորյանը Facebook-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որը վերնագրել է «Հրդեհ»: Դիանայի հետևորդները և մի քանի լրատվական կայքեր լուսանկարից ենթադրություններ են արել և այս ամենը վերնագրել «Փորձանք Դիաննա Գրիգորյանի հետ»: Այս ամենի հետ կապված Tert.am Life-ը կապ հաստատեց դերասանուհու հետ։

 

 

-Մրոտ ու լացակումած դեմքով լուսանկարը, որը վերնագրել էիք «Հրդեհ» բավականին քննարկվեց: Ի՞նչ էր պատահել:

 

-Բարեբախտաբար հրդեհից չեմ տուժել:) Անկեղծ ասած զարմացա, որ լուսանկարս այդքան ուշադրություն է գրավել, քանի որ ժամանակ չեմ ունեցել համացանց մտնել: Իրականում նկարահանման հրապարակում կատարված լուսանկար է և ոչ մի լուրջ բան չի եղել: Այնքան շատ են իմ անձի և լուսանկարների շուրջ մեկնաբանություններ արվում, որ անգամ փորձում եմ չբացել ու չնայել:

 

 

 

-Իսկ ինչ զարգացումներ են սպասվում ֆիլմում: Հնարավո՞ր է, որ այդ հրդեհը ազդարարի «Առաջնորդներ»-ի ավարտը:

 

-Սերիալը զարգացումների բուռն շրջանում է, չնայած որ հատել է 200-ի սահմանը: Ամեն ինչ դեռ առջևում է: Ֆիլմի ավարտը դեռ հեռվում է:

 

 

 

-Համացանցում հայտնվել էր ևս մեկ լուսանկար, որն էլ վերնագրվել էր «Դիաննա Գրիգորյանի նոր հետաքրքրությունը»:

 

-Լուսանկարն արել ենք դստերս ծննդյան տարեդարձի օրը: Այդ օրը DJ էինք հրավիրել և ես էլ որոշեցի անմասն չմնալ և մի քանի միքսեր անել: Չափից դուրս շատ եմ սիրում երաժշտություն և շատ հաճելի էր այդ ամենին մասնակից լինելը: Երաժշտական գործիքի առաջ առաջին անգամ էի, բայց սա իմ նոր հետաքրքրությունը չէ:

 

 

 

-Վերջերս եք վերադարձել Նահանգներից: Գիտենք, որ այնտեղ աշխատել եք: Հաջողվե՞ց զուգահեռ հանգստանալ:

 

-Շատ ակտիվ աշխատել եմ ու ասել, որ հանգստացել եմ սխալ կլինի: Շուտով երեխաներիս և մայրիկիս հետ կմեկնենք Հունաստան: Ենթադրում եմ, որ պասիվ հանգիստ ենք ունենալու, քանի որ շուտով սեպտեմբեր ամիսն է, իսկ դա նշանակում է, որ գերհագեցած օրերն առջևում են:

 

 

 

Զրույցը՝ Անահիտ Կասամանյանի

 

 

 

 

Բարեբախտաբար հրդեհից չեմ տուժել. Դիանա Գրիգորյանը մեկնաբանում է համացանցում հայտնված լուսանկարը