Քիմ Քարդաշյանը ցույց է տվել՝ ինչպես է խաղում որդու հետ (տեսանյութ)

12:17 • 08.08.16

Հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր երկրպագուների բազմամիլիոնանոց բանակին ևս մեկ անգամ ապացուցել է, որ լյուքս դասի վայելքների ու հաճույքների «թագուհի» լինելուց զատ, նա նաև հոգատար մայր է ու անպայման ժամանակ է գտնում երեխաների հետ զբաղվելու համար:

 

Հայազգի գեղեցկուհին Instagram-ի իր էջում հրապարակել է ուշագրավ տեսանյութ, որում խաղում է փոքրիկ որդու՝  դեկտեմբերի սկզբին լույս աշխարհ եկած Սենթի հետ:

 

Տեսանյութը փաստում է, որ Քարդաշյանի ու ռեփեր Քանյե Ուեսթի որդին անչափ հմայիչ է և իր մանկական անկեղծ ու անմիջական ծիծաղով անտարբեր չի թողնի ոչ ոքի:

 

Քիմ Քարդաշյանը ցույց է տվել՝ ինչպես է խաղում որդու հետ (տեսանյութ)