Համբույրն ու առողջությունը. 13 պատճառ հաճախակի համբուրվելու համար

17:13 • 08.08.16

Բոլորն էլ սիրում են համբուրվել, սակայն շատ քչերը գիտեն, որ այն հանդիսանում է հիվանդության, մելամաղձոտության  ու ծերության դեմ պայքարող հիանալի միջոց:  Պարզվում է, որ անգամ գոյություն ունի գիտություն, որը ուսումնասիրում է համբույրի ֆիզոլոգիական ու հոգեբանական առանձնահատկությունները: Այդ ոլորտի գիտնականները ուսումնասիրել են համբույրի օգտակար հատկությունները ու պարզել, որ


1. Համբույրը նվազեցնում է սթրեսի մակարդակը


Վերջերս կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ համբույրը սթրեսի մակարդակը իջեցնող միջոց է: Հետազոտության ժամանակ պարզվել է, որ հաբուրվող խմբի անդամների մոտ կորտիզոլ հորմոնի մակարդակը  կտրուկ իջել է, իսկ սերոտոնինի մակարդակը՝ բարձրացել: Մյուս  խմբի անդամների մոտ, ովքեր հետազոտության շրջանակում  պետք է իրար ձեռք բռնեին, կորտիզոլի մակարդակը ևս իջել է, սակայն ոչ այնքան, որքան որ համբուրվելու դեպքում:


Հետազոտությունները նաև ցույց են տվել, որ տղաներին դուր է գալիս թաց համբույրը, որի ժամանակ տղամարդը իր թքի միջոցով  «փոխանցում» է տեստոստերոնը: Այդ հորմոնը բարձրացնում է սեռական ցանկության մակարդակը ինչպես կանաց, այնպես էլ տղամարդկանց մոտ: Բացի այդ, համբույրի ժամանակ նվազում է անհագստության զգացողությունն ու առաջանում է  անդորր:

 

2. Համբույրը դարձնում է մարդկանց  երջանիկ


Մարդիկ դառնում են երջանիկ, քանի որ համբուրվելու ընթացքում բարձրանում է էնդորֆին հորմոնի մակարդակը, որը պատասխանատու է լավ տրամադրության համար:  Համբուրվելիս բարձրանում է  նաև օքսիտոցին հորմոնի մակարդակը, որը նաև անվանում են «սիրո հորմոն» :


3. Համբույրը ամրացնում է իմունային համակարգը


Համբուրվելիս մարդիկ փոխնակվում են թքով ու բակտերիաներով: Իմուննային համակարգը նկատում է օտարածին բակտերիաներ ու օրգանիզմը սկսում է  արտազատել  հակամարմիններ, որոնք պաշտպանում են մարդկանց հիվանդություններից:


4. Համբույրը կանխում է կարիեսի առաջացումը


Համբուրվելիս թուքն ավելի ակտիվ է արտազատվում և պաշտպանում է ատամների էմալը քայքայվելուց ու կարիեսից, քանի որ այն պարունակում է կալցիում, ֆոսֆոր ու բնական հակաբիոտիկ:


5. Համբույրը հանգստացնում է ցավը


Թուքը, շնորհիվ «օպիորֆին» սպիտակուցի, օժտված  է ցավազրկող հատկություններով: Այդ պատճառով, եթե ձեր կոկորդը ցավում է, կարող եք համբուրվել(արտազատվող թուքը կսկսի ազդել որպես հակասեպտիկ):


6. Համբույրը օգնում է նիհարել


Համբուրվելիս նյութափոխանակությունը արագանում է: Այդ պատճառով, կրքոտ համբույրը կարող է օգնել 1 րոպեում այրել 10 կալորիա, իսկ ոչ կրքոտ համբույրը՝ 1 րոպեում այրում է 2-3 կալորիա:


7. Համբույրը կանխում է ծերացումը


Համբուրվելիս օգտագործվում են ավելի քան 30 դիմային մկաններ: Դեմքի համար նման մարմնամարզությունը բարելավում է արյան շրջանառությունն ու դարձնում է մկաններն ավելի էլաստիկ: Մարդու դեմքը դառնում է ավելի հարթ, կնճիռները անհետանում են, արտաքին տեսքը  բարելավվում է:


8. Համբույրը բարելավում է արյան շրջանառությունը


Երբ մարդիկ համբուրվում են, նրանց մոտ արագանում է զարկերակը(րոպեում մոտավորապես 108-110 զարկ), այդ պատճառով համբույրի ժամանակ բարելավում է արյան շրջանառությունն ու արյան մատակարարումը: Ուղեղի բջիջները հագենում են թթվածինով, որի շնորհիվ բարելավվում է մտավոր ակտիվությունը, հիշողությունն ու կոնցենտրացիան:

 

9. Համբույրը կարգավորում է սրտի աշխատանքը


Համբույրի ընթացքում արտազատվում է ադրենալին, որն էլ և դրական է ազդում սրտի աշխատանքի վրա:

 

10. Համբույրը զարգացնում է թոքերը


Սովորաբար մարդիկ 1 րոպեում կատարում են 20 շնչառական շարժում,  իսկ համբուրվելիս  դրանց թիվը հասնում է  60-ի: Նման «օդափոխությունը» թոքերի հիվանդությունների հիանալի կանխարգելիչ բուժում է:


11. Համբույրն ազատում է ինֆեկցիայից


Այն մարդիկ, ովքեր հաճախակի են համբուրվում, հազվադեպ են տառապում տարբեր տեսակի ինֆեկցիաների հետևանքով առաջացած հիվանդություններից:


12. Համբույրը երկարացնում է մարդու կյանքը


Այն զույգերը, ովքեր ամեն օր զուգընկերոջը ճանապարհելիս  համբուրում են, ապրում են 5 տարի ավելի երկար, քան նրանք, ովքեր չեն հետևում այդ սովորությանը:


13. Համբույրը բարձրացնում է ինքնավստահության մակարդակը


Համբույրը մարդուն դարձնում է ավելի ինքնավստահ, քանի որ համբուրվելիս բարձրանում է ինքնագնահատականը, որը դրական  է ազդում սեփական անձի նկատմաբ ընդհանուր վերաբերմունքի վրա:

Համբույրն ու առողջությունը. 13 պատճառ հաճախակի համբուրվելու համար