Փիսիկների համաժամանակյա «պարն» անտարբեր չի թողնի ոչ ոքի (լուսանկարներ, տեսանյութ)
The Daily Mail պարբերականը հրապարակել է ուշագրավ տեսանյութ, որի հերոսները միասին «պարող» կատվի ձագուկներն են:
Տեսանյութում երևում է` ինչպես են հմայիչ կատուները համաժամանակյա գործողություններ կատարում՝ բոլորը միասին գլուխները թեքելով մեկ աջ, մեկ ձախ։
Նշվում է, որ կատուների տիրուհին կանադուհի Ֆլորենս Սալեսն է, ով պատմել է, որ քմահաճ չորքոտանիներին վարժեցնելը բավական բարդ գործ է:











