Այսօր կատուների միջազգային օրն է
Այսօր աշխարհի մի շարք երկրներ նշում են կատուների միջազգային օրը: Որոշ երկրներում, մարդիկ հավատում են, որ կատուները 7-ից 9 կյանք ունեն: Կատուների տոնը նշելու գաղափարն առաջին անգամ եղել է Իտալիայում:

Մարդիկ այս օրը աշխատում են ավելի մոտ ու ջերմ լինել կենդանիների հետ: Որոշ երկրներում կարծում են, որ կատուներն ի զորու են կանխազգալ եղանակը, բուժիչ ուժ ունեն, հանգստացնում են մարդկանց նյարդերը և այլն: Հատկանշական է, որ օրինակ ԱՄՆ-ում կատուների միջազգային օրը նշվում է հոկտեմբերի 29-ին, Լեհաստանում` փետրվարի 17-ին:







