Ռիհանան կնկարահանվի «Oուշենի 12 ընկերները» ֆիլմի նոր տարբերակում

11:52 • 11.08.16

Ամերիկյան հայտնի երգչուհի Ռիհանան պատրաստվում է նույն ֆիլմում նկարահանվել օսկարակիր դերասանուհի Էն Հեթուեյի հետ, հայտնում է The Verge-ը` մանրամասնելով, որ խոսքն «Օուշենի 12 ընկերները» ֆիլմի նոր տարբերակի մասին է:

 

Հայտնի է, որ այդ աստղերից զատ Ocean’s Ocho ֆիլմում կնկարահանվեն նաև Սանդրա Բուլոքը, Քեյթ Բլանշետը, Հելենա Բոնհեմ Քարտերն ու Մինդի Քալինգը: Նշվում է, որ Բուլոքը լինելու է ֆիլմի կենտրոնական հերոսուհին, ում շուրջ ծավալվելու են իրադարձությունները:

 

Ֆիլմի արտադրությամբ զբաղվելու է Warner Bros. կինոստուդիան: Դրա նկարահանումները կմեկնարկեն հոկտեմբերին`ռեժիսոր Գերի Ռոսի գլխավորությամբ: Մինչդեռ օրիգինալ ֆիլմի ռեժիսոր Սթիվեն Սոդերբերգը հանդես կգա պրոդյուսերի դերում:

 

Ռիհանան կնկարահանվի «Oուշենի 12 ընկերները» ֆիլմի նոր տարբերակում