Օլիմպիադայի ժամանակ կամավորը հրապարակայնորեն ամուսնության առաջարկ է արել մարզուհուն (լուսանկար)
Ռիո դե Ժանեյրոյում ընթացող Օլիմպիական խաղերի ժամանակ` ռեգբիի մրցաշարի եզրափակիչ փուլում Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հավաքականների հանդիպումից հետո, մարզուհիներից մեկին հրապարակայնորեն ամուսնության առաջարկ է արել իր ընկերուհին:
Ինչպես նշում է korrespondent.net-ը, 28-ամյա Մարջորի Էնիյան, ով որպես կամավոր է աշխատում Օլիմպիադայի շրջանակում, սիրո խոստովանություն է արել Բրազիլիայի ռեգբիի կանանց հավաքականի անդամներից 25-ամյա Իսադորա Սերուլոյին:
Աղբյուրը մանրամասնում է, որ Բրազիլիայի հավաքականը մրցաշարում զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը, սակայն Իսադորան որոշել է գալ ու հետևել 2 լավագույն թիմերի վճռորոշ խաղին:
Եզրափակիչ սուլոցից հետո կամավորն ու մարզուհին դուրս են եկել խաղադաշտ, ինչից հետո Մարջորին բարձրախոսով մի քանի բառ է ասել: Այնուհետև մարզուհին իր համաձայնությունն է տվել:









