Այսօր երիտասարդության միջազգային օրն է

10:44 • 12.08.16

Օգոստոսի 12-ին նշվում է Երիտասարդության միջազգային օրը: Առաջին անգամ Երիտասարդության միջազգային օրը նշվել է 2000 թվականի օգոստոսի 12-ին:

 

Այսօր աշխարհում կա 25 տարին չլրացած մոտ 3 մլրդ բնակիչ: Ավելի քան կես միլիարդն ապրում է աղքատության մեջ: Աշխարհում ավելի քան 100 մլն երեխա դպրոց չի հաճախում: Օրական աշխարհում աղքատությունից մահանում է մոտ 30 հազար երեխա: Ամեն օր աշխարհում 7 հազար երիտասարդ վարակվում է ՁԻԱՀ-ով:

 

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան բոլոր շահագրգիռ կողմերին առաջարկում է օրվա նշանավորման և գործողությունների ծրագրի վերաբերյալ (հատկապես երիտասարդների շրջանում) իրազեկության բարձրացման նպատակով բոլոր մակարդակներում կազմակերպել տեղեկատվական-քարոզչական միջոցառումներ։ Ենթադրվում է, որ ամբողջ աշխարհում կառավարությունների, կազմակերպությունների համար երիտասարդության հիմնախնդիրների վրա ուշադրություն հրավիրելու հնարավորություն է ստեղծվում։

 

Տոնը հռչակվել է երիտասարդությանն ուղղված գործողությունների համաշխարհային ծրագրերի մասին երիտասարդության իրազեկության բարձրացման համար:

Այսօր երիտասարդության միջազգային օրն է