Կայուն սեռական կյանքն առողջ ապրելակերպի գրավականն է

14:25 • 12.08.16

Բոլորս էլ լավ գիտենք, որ սեքսը և առողջությունը իրարից անբաժանելի են, սակայն  հակառակ պնդումը ևս տեղին է այս պարագայում՝ սեքսը և հիվանդությունները վատ համատեղելի են միմյանց հետ:



Health inf-ը գրում է, որ երբ մարդ հիվանդանում է, նրա օրգանիզմում նվազում է սեռական ակտիվությունը և արյան մեջ պակասում է սեռական  հորմոնների քանակը: Սակայն բոլոր ժամանակներում էլ հայտնի է եղել, որ սերը  բուժում է բոլոր հիվանդությունները:

 

Հոգեվերլուծաբանները նշում են, որ սեքսը հանդիսանում է մարդու հոգեկանի հիմնական գործառույթներից մեկը, ուստի այն պետք է մշտապես պահել վերհսկողության տակ, հակառակ դեպքում մարդու մտքերը մշտապես ուղղված կլինեն սեռական ցանկությունների բավարարման ուղությամբ, և այդ պարագայում արդեն օրգանիզմը կսկսի զգալ սեռական հորմոնների պակաս:

 

Ինչպես արդեն նշեցինք, ճիշտ սեռական կյանքի  նշաներն են համարվում օրգանիզմի թեթևությունը և  ֆիզիկական առույգությունը: Մասնագետները կարծում են, որ եթե դուք ֆիզիկապես հոգնած եք, զգում եք մշտական հոգնածություն, ապա դա նշանակում է, որ դուք կամ ունեք սեքսի կարիք կամ սեքսից հագեցած եք:

 

Առհասարակ, սեռական կյանքի բացակայությունը կարող է հանգեցնել սեռական հորմոնների նվազման և իմունային համակարգի թուլացման: Այսինքն այս պարագայում մեծանում է սուր քրոնիկ վարակներով հիվանդանալու հավանականությունը:

 

Ինչպես գիտեք սեքսը համարվում է բավականին լավ ֆիզիկական վարժանք, շարժողական համակարգի համար, և բացի այդ այն հիանալի պրոֆիլակտիկ բուժում է մի շարք հիվանդությունների պարագայում:



Հաշվի է առնելով վերոնշյալ փաստերը, չենք կարող չնշել նաև, որ սեքսը ակնհայտ նպաստում է մարդու շնչառական համակարգի բարելավմանը: Առաջին հերթին այն կարգավորում է արյան շրջանառությունը և շնչառական համակարգի օդափոխությունը: Այն յուրովի մարզանք է մարդու շնչառական համակարգի համար:

Կայուն սեռական կյանքն առողջ ապրելակերպի գրավականն է